Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչները

10:50, 30 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում գերմանական «Բավարիա»-ն տանը կհյուրընկալի Մադրիդի «Ռեալ»-ին:

Թիմերի հանդիպումներում 12 անգամ հաղթել է «Ռեալ»-ը, 11 անգամ` «Բավարիա»-ն: 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:

Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ի Երևանի ժամանակով 23:00-ին:

 


© 2009 ARMENPRESS.am